Fortune հանդեսը տարվա գործարար Է հայտարարել Facebook-ի ստեղծող Մարկ Ցուկերբերգին

Armenpress 12:00, 11 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին տեղն Է գրավել «Տարվա գործարար» վարկանիշում, որը կազմել Է Fortune հանդեսը: Ընդամենը ցուցակում տեղ Է գտել 50 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մարկ Ցուկերբերգն ընդամենը 32 տարեկան Է, բայց նա արդեն ստեղծել Է 375 մլրդ դոլար արժողությամբ, 22 մլրդ դոլար շահույթով եւ շուրջ 1,8 մլրդ օգտատերեր ունեցող ազդեցիկ ընկերություն: Նրա սրընթաց աճը ինչ-որ բան ասում Է այն աշխարհի մասին, որում մենք ապրում ենք»,-գրում Է Fortune-ը:

Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել Է Amazon-ի ստեղծող Ջեֆ Բեզոսը (նա նաեւ երկրորդ տեղում Է Bloomberg-ի վարկածով ամենահարուստ ամերիկացիների վարկանիշում): Երրորդ տեղում Ulta Beauty կոսմետիկայի խանութների ցանցի գլխավոր տնօրեն Մերի Դիլոնն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am