Թրամփը նշել Է նախագահի պաշտոնում իր աշխատանքի երկու առաջնահերթ գերակայությունները

Armenpress 09:58, 11 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական Դոնալդ Թրամփը, որը հաղթել Է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, նոյեմբերի 10-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի հետ կայացած հանդիպումից հետո  հայտարարել Է, որ պաշտոնն ստանձնելուց հետո ինքը «շատ արագ» ձեռնամուխ կլինի այնպիսի հարցերի վրա աշխատանքին, ինչպիսիք են առողջապահությունը եւ ներգաղթը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Ելույթ ունենալով Ռայանի գրասենյակում՝ Թրամփը լրագրողներին հայտարարել Է. «Մենք, ինչպես դուք գիտեք, մտադիր ենք իջեցնել հարկերը»: Քաղաքական գործիչը հավելել Է. «Կարծում եմ՝ մենք պատրաստվում ենք մի շարք չափազանց տպավորիչ բաներ անել ամերիկյան ժողովրդի համար»: 

Ավելի վաղ Թրամփը հանդիպել Է գործող նախագահ Բարաք Օբամայի հետ: Զրույցի ընթացքում նրանք արծարծել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ խնդրահարույց: Օբաման հանդիպումը գնահատել Է՝ հիանալի: Թրամփը խոստացել Է իր կառավարման ընթացքում խորհրդակցել երկրի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am