Հանրապետականները պահպանում են վերահսկողությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ

Armenpress 09:51, 9 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատներին չի հաջողվի մեծամասնություն ստանալ Ներկայացուցիչների պալատում: Այս կանխատեսումը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արել Է ABC-ն: Հանրապետական կուսակցությունը կպահպանի վերահսկողությունը Միացյալ Նահանգների խորհրդարանի ստորին պալատի նկատմամբ:

Ավելի վաղ ելքահարցումները նույնպես վկայում Էին, որ հանրապետականները կկարողանան պահպանել մեծամասնությունը:

Այս պահին Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողության համար դեմոկրատներին անհրաժեշտ Է շահել եւս 30 տեղ, ինչը գրեթե անհնարին Է:

ABC-ի տվյալներով՝ այս ընտրություններում 435 տեղից վիճելի Էին սոսկ 17-ը, այսինքն՝ այդքան տեղեր կարող Էին մի կուսակցությունից անցնել մյուսին:  

Ստորին պալատի ներկայիս կազմում հանրապետականներն ունեն 247 տեղ: Դա կուսակցության առավելագույն ցուցանիշն Է 1928 թվականից ի վեր: Մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ Է ունենալ առնվազն 218 տեղ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am