Շանհայցի գուշակ կապիկը կանխատեսել Է ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները

Armenpress 12:03, 8 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայից (Չինաստան) Գեդա անունով գուշակ կապիկը կանխագուշակել Է ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Channel New Asia Twitter-հաշվում:

Դեղին վերնաշապիկ հագած Գեդան ընտրություն Է կատարել  ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի եւ Հիլարի Քլինթոնի՝ բնական մեծությամբ նկարների միջեւ: Արդյունքում կապիկը նախապատվությունը տվել Է Էքսցենտրիկ միլիարդատիրոջը եւ նույնիսկ համբուրել Է թղթե Թրամփի շուրթերը:    

Shiyanhu Ecological Tourism այգուց պրիմատն արդեն առաջին անգամը չԷ կանխագուշակում ապագան: Ինչպես հայտնել Է Channel New Asia-ն, 2016 թվականի սկզբին կապիկը նախօրոք որոշել Էր ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հաղթողին՝ Պորտուգալիային. նա նստել Էր Պորտուգալիայի ազգային դրոշի մոտ եւ սկսել բանան ուտել: Տեղացի բնակիչները Գեդային կոչել են «գուշակների թագավոր»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am