Սահակաշվիլին որոշեց թողնել Օդեսայի մարզի ղեկավարի պաշտոնը

Armenpress 14:59, 7 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, թե որոշում Է ընդունել պաշտոնաթող լինել այն բանի կապակցությամբ, որ իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ: 

«Ստեղծված իրավիճակում ես որոշեցի պաշտոնաթող լինել եւ պայքարի նոր փուլ սկսել»,- ասել Է Սահակաշվիլին Օդեսայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ չնայած Ուկրաինայում տեղի ունեցած իշխանափոխությանը, երկրում ծաղկում Է կոռուպցիան, եւ «ինչպես որ թալանում Էին, այդպես Էլ թալանում են»: Նա նշել Է, որ իր համար «վերջին կաթիլն» Է դարձել պաշտոնյաների եկամուտների վերաբերյալ Էլեկտրոնային հայտարարագրերի հրապարակումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am