Թուրքիայում արգելվել է հեռարձակել Դիարբեքիրի պայթյունի մասին լուրերը

Armenpress 13:17, 4 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ռադիոյի և հետուստատեսության բարձրագույն խորհուրդը ժամանակավորապես դադարեցրել է Դիարբեքիրում իրականացված պայթյունի հեռարձակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Խորհրդի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ պայթյունի հեռարձակումը պաշտոնական հայտարարություններից բացի հեռուստատեսությամբ և ռադիոյով դադարեցվում է` «ելնելով անվտագության նկատառումներից»:

Դիարբեքիրի կենտրոնական Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ի առավոտյան պայթյուն է որոտացել: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է քաղաքացիների և ոստիկանության շրջանում զոհերի և տասնյակ վիրավորների մասին` հստակ թիվ չնշելով: Թուրքական «Անադոլու» գործակալությունը գրում է 1 զոհի և 30 վիրավորի մասին:

Թուրքական իշխանությունները պայթյունի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am