Բայդենը եւ Պորոշենկոն վերստին ընդգծել են Մինսկի համաձայնությունների կարեւորությունը

Armenpress 10:52, 4 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասի հակամարտության կարգավորումը եւ հակակոռուպցիոն բարեփոխումների անցկացումը հանրապետությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ղեկավարները հայտարարեցին Մինսկի համաձայնություններին՝ որպես Դոնբասի հակամարտության կարգավորման եւ Ուկրաինայի արեւելքում երկրի իշխանության վերականգնման համար միակ գոյություն ունեցող հիմքին, իրենց վճռական աջակցության մասին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ Բայդենը Պորոշենկոյին շնորհավորել Է Էլեկտրոնային հայտարարագրերի համակարգի ներդրման կապակցությամբ, ինչը «կարեւոր քայլ առաջ Է կոռուպցիայի դեմ Ուկրաինայի պայքարում»:

Նաեւ Բայդենը եւ Պորոշենկոն հավաստել են եվրոպական Էներգաանվտանգության ամրապնդման կարեւորությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am