ԱՄՆ-ի Կոնգրեսում Քլինթոնին պետական դավաճանության մեջ են մեղադրել «փոստային սկանդալի» պատճառով

Armenpress 10:15, 4 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ երկրի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պետական դավաճանություն Է կատարել, երբ, լինելով Պետդեպարտամենտի ղեկավար, սկսել Է ծառայական նամակագրության համար օգտագործել անձնական փոստային սերվերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հայտարարությունն արել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ներքին անվտանգության կոմիտեի ղեկավար Մայքլ Մաքոլը:   

«Ավելի վաղ (ՀՀԲ-ի տնօրեն) Ջեյմս Քոմին ինձ ասել Է, թե շատ հավանական Է, որ (ԱՄՆ-ին) թշնամի երկրները մուտք են գործել նրա անձնական սերվեր: Դա Է պատճառը, որ գոյություն ունեն անվտանգության կանոնակարգեր՝ գաղտնի տեղեկատվությունը պաշտպանելու համար: Քլինթոնն այն տրամադրել Է մեր թշնամիներին, եւ այժմ նրանք ունեն այդ շատ կարեւոր տեղեկատվությունը, որն սպառնում Է ոչ միայն նրան (Քլինթոնին) եւ (ԱՄՆ-ի) ազգային անվտանգությանը, այլեւ այն տղամարդկանց ու կանանց (ԱՄՆ-ի քաղաքացիներին – խմբ.), ովքեր ծառայում են արտասահմանում: Անկեղծ ասած, իմ կարծիքով՝ դա դավաճանություն Է»,- ասել Է Մաքոլը Fox News հեռուստաալիքի եթերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am