ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Թուրքիան շարունակում են Սիրիայի իրադրության կարգավորման ջանքերը. Լավրով

Armenpress 14:49, 2 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան՝ ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Քատարի եւ Թուրքիայի հետ համատեղ, շարունակում Է սիրիական ճգնաժամը լուծմանն ուղղված ջանքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք արդեն մի քանի ամիս Է՝ ձգտում ենք լուծել Հալեպ քաղաքի խնդիրը: Եղել են ռուս-ամերիկյան համապատասխան պայմանավորվածություններ: Ցավոք, ԱՄՆ-ը, երբ այդ պայմանավորվածությունները համաձայնեցված Էին, ըստ Էության, դուրս եկավ դրանցից: Քանիցս հայտարարվել են հումանիտար դադարներ: Այժմ արդեն երկու շաբաթ Է՝ ո՛չ ռուսական, ո՛չ սիրիական օդուժը չեն գործում Հալեպում: Բայց ամեն անգամ այդ հումանիտար դադարները ծայրահեղականներն օգտագործում են իրենց շարքերը համալրելու, զինանոցը համալրելու համար»,-ասել Է նա Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ կայացած հանդիպման ընթացքում:

«Մենք շարունակում ենք ջանքերը ամերիկացիների, Սաուդյան Արաբիայի, Քատարի, Թուրքիայի ներկայացուցիչների հետ միասին, այդ ճգնաժամը լուծելու հնարավորություններ ենք փնտում»,-ասել Է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am