Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C և D խմբերի հանդիպումները

Armenpress 11:30, 1 Նոյեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում նոյեմբերի 1-ին կկայանան A, B, C և D խմբերի չորրորդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, A ենթախմբում մրցելու են «Լուդոգորեց»-«Արսենալ», «Բազել»-ՊՍԺ զույգերը:

B խմբում հաղթանակի համար կպայքարեն «Բեշիկթաշ»-«Նապոլի», «Բենֆիկա»-«Դինամո» թիմերը: C խմբում կկայանա տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Մանչեստեր Սիթի»-ին կընդունի «Բարսելոնա»-ին: Նույն խմբում կկայանա նաև «Բորուսիա» (Մյունխենգլադբախ)- «Սելթիկ» հանդիպումը:

Վերջին տուրում «Աթլետիկո»-ն կմրցի «Ռոստով»-ի հետ, ՊՍՎ-ն կխաղա «Բավարիա»-ի դեմ:

Խաղերը հիմնականում կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am