Հանրային պահանջի դեպքում Գագիկ Ծառուկյանը կվերադառնա քաղաքականություն

Armenpress 17:15, 31 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե անհրաժեշտություն լինի, դրա կարիքը լինի, կմտնեմ քաղաքականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 31-ին «Մուլտի Վելնես» զվարճանքի կենտրոնի բացման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանի խոսքով` ինքը քաղաքականությամբ չի ապրում, բայց եթե զգա, որ ժողովուրդն իր կարիքն ունի, իր պահանջը կա, կմտնի քաղաքականություն: «Ես ուզում եմ լավ լինի իմ ժողովրդի, իմ երեխաների համար, մեր ապագայի համար: Ես իմ գործն ուզում եմ կատարել իմ ժողովրդի համար:  Ես ինձ շատ լավ եմ զգում, որ կարողանում եմ պիտանի լինել»,-հավելեց նա:

2015 թվականի փետրվարի 12-ին ԲՀԿ նախկին նախագահը հայտարարել էր, որ հեռանում է քաղաքականությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am