Իրաքցի զինվորականները վերսկսել են հարձակումը Մոսուլի վրա

Armenpress 11:48, 31 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի կառավարական ուժերը եռօրյա դադարից հետո հոկտեմբերի 31-ին վերսկսել են հարձակումը Մոսուլի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով զինվորականների հայտարարությանը:

Հոկտեմբերի 28-ին Իրաքի հրամանատարությունը Մոսուլի վրա հարձակման դադար Էր հայտարարել ձեռք բերված դիրքերն ամրապնդելու համար:

Հայտարարության մեջ ասված Է, որ հարձակումն սկսվում Է արեւելյան ուղղությամբ, դրա հիմնական թիրախը կդառնա Տիգրիս գետի արեւելյան ափը:

Մոսուլի վրա Իրաքի զինվորականների եւ ոստիկանության ուժերի, ինչպես նաեւ քրդական կազմավորումների կողմից ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդուժի աջակցմամբ լայնածավալ հարձակումն Է սկսվել հոկտեմբերից 17-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am