Ալ Պաչինոն դարձել է արգենտինական «Ռասինգ»-ի անդամ

Armenpress 14:57, 29 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոյի և թատրոնի ամերիկացի հայտնի դերասան, սցենարիստ Ալ Պաչինոն ընդունվել է արգենտինական «Ռասինգ» ֆուտբոլային ակումբի անդամ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ակումբի թվիթերյան էջը, ներկա դրությամբ 76-ամյա դերասանն արգենտինացի ընկերուհու հետ գտնվում Արգենտինայում:

Հատուկ միջոցառման ժամանակ Պաչինոյին հանձնվել է «Ռասինգ»-ի մարզաշապիկ և ակումբի անդամի քարտ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am