Զինյալները շարունակում են գնդակոծել Հալեպը. զոհվել է 15, վիրավորվել ավելի քան 150 մարդ

Armenpress 13:19, 29 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալները մի քանի անգամ ուժեղացրել են Հալեպի բնակելի շրջանների ուղղությամբ գնդակոծությունները. մեկ օրվա ընթացքում զոհվել է 15 խաղաղ բնակիչ, իսկ ավելի քան 150-ը վիրավորվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

Զինվորականների տեղեկություններով՝ միայն վերջին օրվա ընթացքում զինյալներն արձակել են ավելի քան 100 ռումբ:

Վիրավորները հիմնականում ունեն բեկորային վերքեր ոտքերի, ձեռքերի և որովայնի հատվածներում:

Հոկտեմբերի 28-ին հարվածի տակ են հայտնվել Հալեպի ութ շրջաններ: Զինյալներն օգտագործում են ռումբեր, ինքնաշեն արկեր և չկառավարվող հրթիռներ: Նրանք փորձում են որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել դպրոցներին, հիվանդանոցներին և սոցիալական օբյեկտներին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am