Թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են հատել սիրիական սահմանը

Armenpress 19:47, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են հատել թուրք-սիրիական օդային սահմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Թուրքական ռազմական ինքնաթիռները Սիրիայի սահմանը փորձել են հատել Հալեպի հյուսիսից եւ  հետ են քաշվել  սիրիական եւ Սիրիայում գտնվող ռուսական զորքերի հրամանատարությունների նախազգուշացումից հետո միայն:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» կոչվող  գործողությունը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am