Ութ ամսում Հայաստանում ավելացել է հանցագործությունների քանակը

Armenpress 19:08, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին գրանցվել է 12 հազար 294 հանցագործությունների դեպք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում  գրանցվել է 11 հազար 212 դեպք, ինչը նշանակում է, որ այս տարի հանցագործությունների թիվն ավելացել է 1 հազար 82-ով:

Ընդհանուր հանցագործությունների թվում 2016 թվականի հունվար-օգոստոսին գրանցվել է 6 հազար 93 ոչ մեծ ծանրության, 3 հազար 974 միջին ծանրության և 2 հազար 83 ծանր հանցատեսակների դեպքեր:

Ըստ պաշտոնական վիճակագրության հանցագործությունների, ընդհանուր քանակից 49-ը  կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am