«Մոսկվայի օրերը Երևանում». մեկնարկել են 5-րդ մանկապատանեկան խաղերը

Armenpress 18:21, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրով մեկնարկել են 5-րդ մանկապատանեկան խաղերը: Բացման հանդիսավոր արարողությունից հետո պայքարի մեջ են մտել  Երևանն ու Մոսկվան ներկայացնող ազատ ոճի ըմբշամարտի պատանի մարզիկները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է նաև երկու մայրաքաղաքների պատանի շախմատիստների մրցաշարը: Հոկտեմբերի 29-ին էլ միմյանց միջև հարաբերությունները կպարզեն երևանցի և մոսկվացի ձյուդոիստները: Նույն օրը «Դինամո» մարզահամալիրում կկայանա մասնակիցների պարգևատրման և խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Հաղթողները կպարգևատրվեն մեդալներով, մարզաձևերում հաղթող թիմերը՝ գավաթներով, ընդհանուր թիմային հաշվարկով հաղթող մարզական թիմը՝ գլխավոր մրցանակ գավաթով։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am