ՌԴ-ն կոչ Է անում ՄԱԿ-ին՝ չտրվել Հալեպի եւ Իդլիբի իրադրության վերաբերյալ «հիստերիկ ստին»

Armenpress 15:44, 28 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ն կոչ Է անում ՄԱԿ-ին՝ չտրվել Հալեպի եւ Իդլիբի իրադրության վերաբերյալ «հիստերիկ ստին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 28-ին հայտարարել Է Ռուսաստանի արատաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Սիրիայի եւ Իրանի ԱԳ նախարարների հետ երկկողմ հանդիպումների եւ եռակողմ բանակցությունների արդյունքները:

Լավրովը նշել Է, որ Մոսկվան, ի տարբերություն արեւմտյան գործընկերների, մտադիր Է ավարտին հասցնել ահաբեկչության դեմ պայքարի գործը:

«Ահաբեկիչներին պետք Է ոչնչացնել»,- ասել Է Լավրովը:- Եվ եթե արեւմտյան մեր գործընկերները միայն խոսքով են զբաղվում հակաահաբեկչական պայքարով, ապա մենք, այնուամենայնիվ, լի ենք բանը գործնականում ավարտին հասցնելու վճռականությամբ»:

ՌԴ ԱԳ նախարարը համոզված Է, որ չի կարելի թույլ տալ, որ ահաբեկիչները Մոսուլից տեղափոխվեն Սիրիա: Այդ կապակցությամբ նա ասել Է, որ հարցը քննարկվելու Է ԱՄՆ-ի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am