Մոսկվայից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոսկվայի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Երևան ժամանած Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինն ու Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի և քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի ուղեկցությամբ, մոսկովյան պատվիրակության անդամների հետ միասին այցելել են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ