Հարցումների համաձայն Փենսիլվանիայում և Ֆլորիդայում Քլինթոնը հաղթում է Թրամպին

Armenpress 21:23, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին հարցումների արդյունքների համաձայն ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Փենսիլվանիայում և Ֆլորիդայում բարձր վարկանիշ ունի: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ռիա նովոստին»:

Փենսիլվանիան, Օհայոն, Ֆլորիդան համարվում են ԱՄՆ-ի «տատանվող» նահանգներ, որոնց ձայը ընտրությունների ժամանակ կարող է որոշիչ լինել:

Ըստ New York Times-ի և Siena College survey-ի հարցումների տվյալների` Փենսիլվանիայում Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 46 տոկոսը, իսկ Թրամպի օգտին 39 տոկոսը:

Ֆլորիդայում նույնպես դեմոկրատներն են առաջատար. Քլինթոնին աջակցում է հարցվածների 43 տոկոսը, իսկ Թրամպին` 39-ը: Հարցումն իրականացվել է Ֆլորիդայի հյուսիսային համալսարանի կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am