ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարները կքննարկեն ազատ առեւտրի գոտու պայմանագրի իրագործման ընթացքը

Armenpress 19:07, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 28-ին պլանավորված Է ԱՊՀ-ի մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանդիպման մասնակիցները կքննարկեն Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի իրագործման ընթացքը: Նախատեսվում Է հաստատել մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի երկրների Էներգառեսուրսների արտադրության եւ սպառման կանխատեսումը, մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակաշրջանում ԱՊՀ-ի մասնակից պետությունների համագործակցության ռազմավարությունը տեղեկատվական հասարակության կառուցման եւ զարգացման բնագավառում եւ ԱՊՀ-ի երկրների մտավոր սեփականության շուկայի ձեւավորման ու զարգացման հայեցակարգը:

Բացի այդ, ենթադրվում Է բազմակողմ համաձայնագրերի ստորագրում, որոնք փոխգործակցության ամրապնդում են նախատեսում լեռնամետալուրգիական ճյուղում, ավտոմոբիլաշինության բնագավառում, կեղծամակնիշ ապրանքների արտադրությանն ու տարածմանը հակազդելու ոլորտում, ինչպես նաեւ սպառողների իրավական իրազեկման բնագավառում: Նաեւ արծարծվելու են մի շարք ֆինանսական հարցեր, այդ թվում՝ ԱՊՀ-ի մարմինների 2017 թվականի բյուջեները:

Ընդամենը, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, կառավարությունների ղեկավարները քննարկելու են 20-ից ավելի փաստաթղթեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am