Ճանապարհային ոստիկանությունը հրավիրում է ծառայել ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում

Armenpress 19:00, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոններ զբաղեցնելու համար հրավեր է տարածել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հրավերում նշված է. «Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչի պաշտոնում ծառայության անցնելու համար հրավիրվում են մինչև 30 տարեկան, պարտադիր զինվորական ծառայություն անցած, 170 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող և ֆիզիկապես առողջ արական սեռի այն անձինք, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն՝ «Իրավագիտություն», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տրանսպորտային ուղիների, միջոցների, շինարարություն, կառավարում և դրանց շահագործում» մասնագիտություններով: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝ 011-54-67-95 հեռախոսահամարով»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am