Հայաստանում ավելացել են սպանության և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը

Armenpress 17:44, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2016 թվականի հունվար-օգոստոսին գրանցվել է անձի դեմ ուղղված հանցագործությունների 3 հազար 306 դեպք: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, գրանցված հանցագործություններից 54-ը սպանության դեպքեր են, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերն ավելացել են 15-ով: 14-ով ավելացել են նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը` հասնելով 743-ի: 2016 թվականի հունվար-օգոստոսին գրանցվել է ծանր հանցագործության 148 դեպք՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 31-ով:

Միևնույն ժամանակ 5-ով նվազել են սեռական բռնության դեպքերը` հասնելով 18-ի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am