Հայաստանում առաջին ութ ամիսներին 34,7 տոկոսով աճել է պղնձի արտադրությունը

Armenpress 17:09, 27 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 257,5 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչն անցյալ տարվա առաջին ութ ամիսների ցուցանիշի համեմատ աճել է 34,7 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վկայում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները: Համաձայն վիճակագրության՝ ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 29.1 տոկոսով` կազմելով 5 հազար 216 տոննա։ Մոլիբդենինը կրճատվել է 0.1 տոկոսով և կազմել 7 հազար 45 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 4.8 տոկոսով և կազմել 3 հազար 896 տոննա։ Մոլիբդենի բրիկետների արտադրությունը կրճատվել է 26.3 տոկոսով` կազմելով 367 տոննա։ 2016  թվականի հունվար-օգոստոսին 8 հազար 69 տոննա կոնվերտորային պղինձ է արտադրվել` աճելով 18.3 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am