Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պարգեւատրելու է Բակո Սահակյանին Ազատության մրցանակով

Armenpress 20:06, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք 10-րդ հանդիսավոր ճաշկերույթին պարգեւատրելու է Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ազատության բարձրագույն մրցանակով:

 «Նախագահ Սահակյանը ցուցաբերել է շարունակական հանձնառություն Արցախի անկախության պահպանման գործին` ապահովելով հանրապետությունում աննախադեպ զարգացում եւ ստեղծելով հիմքեր խաղաղասեր եւ բաց հասարակության  համար, դնելով Արցախը ժողովրդավարությունների միջազգային քարտեզի վրա»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արեւելյան տարածաշրջանի ղեկավար Սթիվեն Մեսրոբյանը:

Մրցանակին նախկինում արժանացել են իրավաբան, գրող, մարդու իրավունքների ակտիվիստ Ֆեթիյե Չեթինը, հայտնի իրավաբան Ռոբերտ Մորգենթաուն, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Պուլիցերյան մրցանակի արժանացած գրող եւ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայիս դեսպան Սամանթա Փաուերը եւ այլք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am