Ադրբեջանում գազի սակագինը կարող է բարձրանալ

Armenpress 19:35, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում սպառողական գազի սակագինը կարող է թանկանալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական կայքը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկության համաձայն` Ադրբեջանի կառավարությունը պատրաստվում է գազը թանկացնել 30-50 տոկոսով:

Ադրբեջանում արդեն թանկացել են ջրի եւ լույսի սակագները:

Ադրբեջանի կառավարությունը այս եւ այլ ոլորտներում կատարած թանկացումներով ցանկանում է կտրուկ ավելացնել երկրի 2017 թվականի բյուջեի մուտքերը` նախորդ տարի նավթի եւ մանաթի էժանացումից հետո ծանր վիճակում հայտնված երկրի բյուջեն փրկելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am