Քիմ Քարդաշյանը Փարիզում կողոպուտի ենթարկվելուց հետո առաջին անգամ երեւացել Է հանրությանը

Armenpress 17:38, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը լույս հոկտեմբերի 3-ի գիշերը կողոպուտի զոհ Էր դարձել Փարիզի հյուրանոցներից մեկում, առաջին անգամ հանրությանն Է երեւացել պատահածից հետո: Ֆոտոմոդելի լուսանկարները հրապարակել Է TMZ պորտալը:

Նշվում Է, որ Քարդաշյանը Լոս Անջելեսում հանրության առջեւ Է հայտնվել ռեալիթի շոու աստղ Ջոնաթան Չեբանի հետ: Ընկերները գնացել են սրճարան՝ պաղպաղակ ուտելու: Մակիաժի նկատմամբ իր հակումով հայտնի Քարդաշյանն օգտագործել Էր միայն շուրթերի փայլ:

Տեղի ունեցած կողոպուտից հետո Քարդաշյանը ժամանակավորապես հրաժարվել Է սոցցանցերից օգտվելուց: Աստղը նաեւ չԷր այցելում աշխարհիկ միջոցառումներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am