Սիրիայի իշխանությունների դաշնակիցը սպառնացել է Թուրքիային

Armenpress 15:47, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի իշխանությունների դաշնակից ուժերի հրամանատարը նախազգուշացրել է Թուրքիային` հորդորելով չմոտենալ Հալեպի հյուսիսային և արևելյան դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին աղբյուրը խոսել է Reuters-ին տված մեկնաբանության մեջ:

Նա հայտարարել է, որ հակառակ դեպքում թուրքական կողմի գործողությունները կհանդիպեն իրենց կողմից «վճռականության և ուժի»: Հրամանատարը, ում քաղաքացիությունը կամ ազգային պատկանելիությունը չի նշվում, ընդգծել է, որ թուրքական կողմի ցանկացած գործողություն կդիտվի որպես «կարմիր գծի հատում»:

«Մենք թույլ չենք տա որևէ մեկին «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով փորձ անել մոտենալ դաշնակից ուժերի դիրքերին»,- ասել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am