Toyota-ն գրեթե 6 մլն ավտոմեքենա է հետ կանչել անվտանգության բարձիկների պատճառով

Armenpress 15:03, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Toyota ճապոնական ավտոմոբիլային կորպորացիան ամբողջ աշխարհից 5,8 մլն ավտոմեքենա Է հետ կանչում անվտանգության բարձիկների հետ կապված խնդիրների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես ասված Է ընկերության հայտարարության մեջ, հետկանչման են ենթակա այն մեքենաները, որոնք արտադրվել են 2000-ից մինչեւ 2014 թվականները, այդ թվում՝ Corolla եւ Yaris մոդելները:

Սա արդեն առաջին դեպքը չԷ, երբ հետ են կանչվում Takata ընկերության անվտանգության բարձիկներով հանդերձված ավտոմեքենաները: Toyota կորպորացիայի մամուլի ծառայության հաղորդագրությունից հետեւում Է, որ անվտանգության արատավոր համակարգը կարող Է հանգեցնել խեղումների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am