Ոստիկանությունն արգելել է Դիարբեքիրի քաղաքապետարանի դիմաց կազմակերպվող ցույցը

Armenpress 14:39, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքական ոստիկանությունը միջամտել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կոչով Դիարբեքիրի քաղաքապետարանի մոտ իրականացվող բողոքի ցույցին: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Դիարբեքիրի նահանգապետարանը տեղի ժամանակով 11.00-ից սկսված բողոքի ցույցն անօրինական է համարել և հորդորել է քաղաքացիներին ենթարկվել իրենց կարգադրություններին:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը Դիարբեքիրի քաղաքապետեր Գյուլթան Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի ձերբակալության առնչությամբ հայտարարել է բողոքի ակցիաներ սկսելու մասինՔաղաքական ուժը հայտնել է, որ բողոքի ակցիաները շարունակվելու են առանց դադարների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am