Դեւիդ Քեմերոնն իր գրքում պատմելու է, թե ինչպես էր գլխավորում Մեծ Բրիտանիայի կառավարությունը

Armenpress 13:22, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը հաջորդ տարին նվիրելու Է ինքնակենսագրական գիրք գրելուն, որում պատմելու Է այն մասին, թե ինքն ինչպես Էր գլխավորում երկրի կառավարությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ի երեկոյան հայտնել Է Sky News հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ գրքում կլուսաբանվեն այն իրադարձությունները, որոնք, մասնավորապես, կապված են Շոտլանդիայի անկախության հանրաքվեի եւ Brexit-ի, Սիրիայի ռազմական գործողության, Լիբիայի ռմբակոծությունների հետ: Քեմերոնը հայտարարել Է, որ կփորձի պատմել այն մասին, թե ինչ դրդապատճառներով Էր որոշումներ ընդունում, ինչպես նաեւ իր հաջողությունների եւ պարտությունների մասին: 

Գրքի անվանումը դեռեւս հայտնի չԷ, բայց հրատարակիչն ակնկալում Է, որ այն վաճառքում կհայտնվի 2018 թվականին, նշում Է հեռուստաալիքը:

Դեւիդ Քեմերոնը վարչապետի պաշտոնից իր հեռանալու մասին հայտարարել Է ԵՄ-ին ՄԵծ Բրիտանիայի անդամակցության շուրջ հանրաքվեից հետո: Հուլիսի 13-ին կառավարության ղեկավարի պաշտոնն զբաղեցրել Է 59-ամյա Թերեզա Մեյը, որը նոր կաբինետ Է ձեւավորել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am