Մոսկվան նշել է Հալեպում հումանիտար դադարների վերսկսման պայմանները

Armenpress 09:58, 26 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Սիրիայի իշխանությունների հետ համատեղ պատրաստ Է վերսկսել հումանիտար դադարները Հալեպում, եթե միջազգային կազմակերպությունները խաղաղ բնակիչների դուրսբերմանը պատրաստ լինելու երաշխիքներ տրամադրեն: Այս հայտարարությունը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հոկտեմբերի 26-ին արել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Ռուսաստանի Դաշնությունը Սիրիայի իշխանությունների հետ համատեղ պատրաստ Է վերսկսել հումանիտար դադարները Հալեպում, եթե միջազգային կազմակերպություններից երաշխիքներ ստանա, որ նրանք պատրաստ են զինյալների կողմից վերահսկվող շրջաններից դուրս բերել հիվանդներին, վիրավորներին ու խաղաղ բնակիչներին»,- ասել Է գեներալը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am