Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում խցանում է

Armenpress 21:27, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ում առկա է խցանում. ճանապարհը փակ է:

Դժվարանցանելի են Դիլիջանի և Սպիտակի  ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհը:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Աշոցք-Ամասիա տարածաշրջանում մերկասառույց է:

Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Կապան, Քաջարան քաղաքներում, «Մեղրիի սար» կոչվող հատվածում, Շիրակի մարզի Աշոցք գյուղում, Գյումրի, Արթիկ քաղաքներում, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան քաղաքներում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am