ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Armenpress 17:47, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարալիկի տարածաշրջանի Լանջիկ գյուղի հատվածում, ինչպես նաև Ախուրյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը`  50-60 մ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ Ստեփանավանում, Վանաձորում, Տաշիրում, Սևանում, Նոյեմբերյանում, Գորիսում, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում, Մեղրու լեռնանցքում տեղում է ձյուն: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am