Բազմաթիվ երկրներ հայտ են ներկայացրել ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու համար. ՌԴ դեսպան

Armenpress 16:36, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը  գրավիչ է շատ երկրների համար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

«Այդ երկրներից շատերը հայտ են ներկայացրել ԵԱՏՄ-ի հետ համագործակցելու համար: Ինչպես գիտեք, Վիետնամի և Սերբիայի հետ արդեն կա կնքված ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր: Ներկայումս նման համաձայնագիր կնքելու հարց քննարկվում է Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իսրայելի, Հարավային Կորեայի Սինգապուրի հետ»,-ասաց դեսպանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դեսպանը նշեց, որ ԵԱՏՄ-ի հետ կարող են համագործակցել կամ այս կառույցին անդամակցել այն երկրները, որոնք նման ցանկություն կհայտնեն: Ադրբեջանն, ըստ դեսպանի, անդամակցության ցանկություն չի հայտնել: Իվան Վոլինկինը հիշեցրեց, որ ԵԱՏՄ-ում որոշումները կայացվում են կոնսեսուսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am