Վատիկանի միջնորդությամբ՝ Վենեսուելայի կառավարությունն ու ընդդիմությունը բանակցություններ կսկսեն

Armenpress 10:28, 25 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ընդունել Է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին: Ինչպես հայտնել Է Վատիկանի մամուլի ծառայությունը, այդ հանդիպումը վաղօրոք ծրագրված չի եղել եւ կայացել Է լատինաամերիկյան երկրում քաղաքական անկայունության ֆոնին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝՝ հղում անելով BBC-ին:

Նշվում Է, որ քահանայապետը հորդորել Է նախագահին «համարձակորեն բռնել ազնիվ ու կառուցողական երկխոսության ուղին»: 

Նաեւ հոկտեմբերի 24-ին Վենեսուելայի ընդդիմության ղեկավարները երկրի մայրաքաղաք Կարակասում հանդիպում են ունեցել Վատիկանի ներկայացուցիչների հետ:  

Ինչպես հայտնել Է Արգենտինայում Վատիկանի դեսպանը,  Վենեսուելայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները պայմանավորվել են ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցություններ սկսել հոկտեմբերի 30-ին:

Լուսանկարը`AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am