Սերգեյ Լավրովը Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը

Armenpress 21:43, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «gazeta.ru»-ին, այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին գերատեսչության կայքը:

«Լավրովը հրավիրել է ուշադրությունն այն հարցի վրա, որ, անօրինական զինված խմբավորումները, որոնք  մնում են Հալեպի արևելյան հատվածում, ի պատասխան սիրիական իշխանությունների` հումանիտար դադարի հայտարարությանը, կրակ են բացել այն բնակիչների ուղղությամբ, որոնք փորձել են թողնել քաղաքը»,-ասված է հայտարարության մեջ:  

Դրանից  բացի, ռուսական կողմը կրկին շեշտադրել է այն հանագամանքը, որ ԱՄՆ-ն պետք է կատարի իր պարտավորությունները` կապված չափավոր ընդդիմության ու ահաբեկչական խմբավորումների տարանջատման հետ:

Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, ԱՄՆ-ի նախաձեռնությամբ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am