Զախարովան մեկնաբանել է Հայաստանին «Իսկանդեր» համակարգեր տրամադրելու հարցը

Armenpress 17:15, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի հետ` հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Sputnik-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդեր» տեսակի հրթիռային համակարգերի տրամադրման մասին հարցը:

«Ես ռազմական փորձագետ չեմ, հետևաբար չունեմ առանձին մեկնաբանություն զենքի յուրաքանչյուր համակարգի վերաբերյալ: Ինչ վերաբերում է մեր սկզբունքային դիրքորոշմանը, ապա մենք դա բազմիցս հստակեցրել են»,- ասել է նա:

Զախարովան հայտնել է, որ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունն իրականացվում է արտահանման վերահսկման ազգային համակարգի շրջանակում` հաշվի առնելով Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտականությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am