Հնդկական ինքնաթիռը կատարել Է պատմության մեջ ամենաերկար անվայրԷջք թռիչքը

Armenpress 15:56, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Air India հնդկական ավիաընկերության ինքնաթիռը կատարել Է պատմության մեջ ամենաերկար անվայրԷջք թռիչքը: Այն 14 ժամ 30 րոպեի ընթացքում հաղթահարել Է 15,3 հազար կիլոմետր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Times of India հրատարակությունը:

Դելիից Սան Ֆրանցիսկո չվերթը կատարվել Է հոկտեմբերի 16-ին, սակայն միայն վերջերս Է տեղեկատվությունը հայտնվել ԶԼՄ-ներում: Ավելի վաղ Air India-ի ինքնաթիռներն այս ուղղությամբ սովորաբար թռչում Էին Ատլանտյան օվկիանոսի վրայով, սակայն այս անգամ ինքնաթիռը հատել Է Խաղաղ օվկիանոսը:

Չնայած նոր երթուղին 1,4 հազար կիլոմետրով նախորդից ավելի երկար Էր, դրա հաղթահարման համար օդանավը գրեթե երկու ժամ պակաս ժամանակ Է ծախսել: Ավիաընկերության ներկայացուցիչը պարզաբանել Է, որ դա տեղի Է ունեցել համընթաց քամու շնորհիվ, որը փչում Էր ժամում 138 կիլոմետր արագությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am