Ոչ պետկան հատվածում միջին ամսական աշխատավարձն աճել է 1,6 տոկոսով

Armenpress 15:41, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականի սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատարձը Հայաստանում կազմել է 184 հազար 992 դրամ, իսկ հունվար-սեպտեմբերին՝ միջինում 185 հազար 270 դրամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։

2015 թվականի սեպտեմբերի համեմատ աշխատավարձն աճել է 1.1 տոկոսով։ Այդ թվում, ոչ պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 1.6 տոկոսով և կազմել 214 հազար 169, իսկ պետական հատվածում՝ նվազել 0.7 տոկոսով և կազել 161 հազար 665 դրամ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am