Մադուրոն առաջարկել է նավթաշուկայում դաշինք ստեղծել ՕՊԷՔ-ի եւ ԱՄՆ-ի մասնակցությամբ

Armenpress 15:06, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել Է, որ հանդես Է գալիս այնպիսի դաշինք ստեղծելու օգտին, որի մեջ կմտնեին ՕՊԷՔ-ը եւ նավթ արտադրող մյուս երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, ինչպես նաեւ «աշխարհի ամենաազդեցիկ նավթընկերությունները», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg-ին:

«Առաջարկություն Է ստացվել ԱՄՆ-ին հրավիրել ՕՊԷՔ-ի հերթական հանդիպմանը, եւ ես համաձայն եմ դրան, քանի որ երկիրը խոշոր արտադրող Է, եւ չի կարելի թույլ տալ, որ նա մեկուսացման մեջ հայտնվի եւ ընկնի վերլուծաբանների, ռազմամոլների եւ հակառուսական ուժերի ազդեցության տակ»,-հայտարարել Է Մադուրոն:

Ներկայում ԱՄՆ-ը չի մասնակցում նավթարդյունահանման սահմանափակման շուրջ ՕՊԷՔ-ի բանակցություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am