Զավեն Անդրիասյանը «Corsican Circuit 2016»-ի 3-րդ տուրից հետո կիսում է 3-11-րդ տեղերը

Armenpress 14:24, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում մեկնարկել է «Corsican Circuit 2016» մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի չեմպիոն  Զավեն Անդրիասյանը և Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը: 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Մոիսեենկոն և Վլադիմիր Օնիշչուկը, ովքեր վաստակել են 3-ական միավոր: Անդրիասյանն ու Ղարամյանը իրենց ակտիվում գրանցել են 2.5-ական միավոր և կիսում են 3-11-րդ հորիզոնականները:

Մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Հիմնական մրցաշարում 1-12-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կնվաճեն  «նոկաուտ» համակարգով անցկացվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր, այստեղ նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը: Հիմնական մրցաշարին մասնակցում են 56 շախմատիստ, որոնց թվում` 19 գրոսմայստեր, 18 միջազգային վարպետ և 7 ՖԻԴԵ-ի վարպետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am