Ֆիքսված ինտերնետի U!Net Lite սակագնային պլանի բաժանորդները կվայելեն կրկնապատկված արագություն

Armenpress 12:23, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսուհետ ֆիքսված ինտերնետի U!Net Lite սակագնային փաթեթի բաժանորդները կվայելեն 6 Մբ/վ արագություն նախկին 3 Մբ/վ փոխարեն, իսկ առաջարկին 12 ամսով միանալու դեպքում՝ 12 Մբ/վ արագություն նախկին 6 Մբ/վ փոխարեն: U!Net Lite-ի ամսավճարը մնում է անփոփոխ՝ ընդամենը 6000 դրամ: Ավելին՝ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում գործում է WiFi  ծառայության անվճար ակտիվացում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom PR և հաղորդակցության բաժնից:

Փոփոխությունը վերաբերում է նաև առկա բաժանորդներին, որոնք 2016թ. հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի 4-ը միացել են U!Net Lite սակագնային փաթեթին: 

Մարզերի բնակիչները նույնպես կարող են միանալ U!Net Lite-ին, պայմանագիր կնքել 12 ամսով և ամսական ընդամենը 6000 դրամի դիմաց ստանալ արդեն 20 Մբ/վ ինտերնետի արագություն, ինչպես նաև WiFi ծառայության անվճար ակտիվացում:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am