ԵՄ պաշտոնյաների տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

Armenpress 11:40, 24 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայից թռիչք իրականացրած թեթև մարդատար օդանավը, որը տեղափոխում էր Եվրամիության ներկայացուցիչներին, կործանվել է օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց: Նախնական տվյալներով` կա առնվազն հինգ զոհ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Դեպի Լիբիա ուղևորվող օդանավի կործանումը ամենաողբերգական պատահարն է Մալթայի օդանավերի պատմության ընթացքում: Ներկայում փրկարարները փորձում են գտնել փրկվածների: Ինքնաթիռը կարող էր փոխադրել շուրջ 10 անձի:

Զոհերի քաղաքացիության մասին որևէ տեղեկատվություն չկա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am