CNN-ը հայտնել է, որ ամերիկացի ցանցահենը կոտրել է ՌԴ ԱԳՆ կայքը

Armenpress 16:07, 23 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Jester (Ծաղրածու) կեղծանունով  ամերիկացի ցանցահենը կոտրել է ՌԴ արտաքին գործերի նախարարութթյան կայքը, հաղորդում է CNN-ը։

Լրագորղների համար մեկնաբանություններոիմ նա նշել է, թե  դրանով ցանկացել է վրեժ լուծել ուրբաթ օրը տեղի ունեցած լայնածավալ կիբեռհարձակման համար, երբ ժամանակավորապես շարքից դուրս էր եկել ամերիկյան  ահայտնի կայքերի մի մասը։ Նրա կարծիքով՝ այդ միջադեպի հետևում Ռուսաստանն է։

«Ծաղրածու»-ն իբր կոտրել է գերատեսչության կայքը և այնտեղ Մոսկվայի համար զգուշացում տեղադրել։

«Ընկերնե՛ր։ Մենք դադարեցնում ենք Ռուսաստանի ԱԳՆ կայքի հեռարձակման ծրագիրը, որպեսզի ձեզ փոխանցենք հետևյալ կարևոր հաղորդագրությունը։ Դադարեցրեք։ Հնարավոր է, ձեզ մոտ ստացվում է արհամարել հարևան երկրները, բայց սա Ամերիկա է։ Այստեղ դրանով ոչ-ոքի չես զարմացնի»,- ասվում էր ենթադրյալ «ուղերձում»։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ԱԳՆ-ն  որևէ ցանցահենային հարձակման մասին չի հայտնել, գերատեսչության կայքն աշխատում է, կոտրելու մասին պաշտոնական հաստատումներ չկան։

Ըստ ռուսաստանյան նույն աղբյուրի՝ Վաշինգտոնը բազմիցս է Մոսկվային մեղադրել ԱՄՆ-ի օբյեկտների վրա կիբեռհարձակումների համար, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել։  Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մեղադրել է Ռուսաստանին կիբեռհարձակումների և տեղեկատվության արտահոսքերի միջոցով ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի մեջ։ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ հրապարակված տվյալներում Մոսկվայի շահերին առնչվող ոչինչ չկա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am