Ցինիզմ է և ստորություն «Նուսրա»-ին կերակրելը և ՌԴ-ին մեղադրելը. Զախարովա

Armenpress 17:28, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել և ցինիզմ է որակել Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը, այն է՝  մեղադրել ՌԴ-ին հումանիտար ճգնաժամի մեջ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, դա ցինզմ է այն դեպքում, երբ Արևմուտքը հանգիստ հետևում է, թե ինչպես է «ան-Նուսրա»-ն խափանում սննդամթերքի մատակարարումները:         

«Ամենասարսափելին այն է, որ այն երկրները, որոնք հիստերիկ պահվածք են դրսևորում Հալեպի հումանիտար իրավիճակի կապակցությամբ, գիտեն (չեն եզրակացնում, այլ գիտեն), որ հումանիտար օգնության առաքումը քաղաքի ժողովրդի համար արգելափակվել է գրոհայինների կողմից, որոնց նրանք (Արևմուտքը) իրենց հերթին պարբերական օգնություն են ցուցաբերել: Գիտեն, լռում են և ոչինչ չեն ձեռնարկում: Կերակրել և բուժել «Նուսրա»-ին և հետևել, թե ինչպես են նուսրացիները խափանում սննդամթերքի և դեղամիջոցների մատակարարումը, միաժամանակ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանին  մեղադրում Հալեպի հումանիտար աղետի մեջ, ցինիզմ է և ստորություն»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:        



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am