Էվերեստի գագաթը նվաճած առաջին կինը մահացել է

Armenpress 16:27, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տևական հիվանդությունից հետո մահացել է Էվերեստի գագաթը նվաճած առաջին կին` ճապոնացի լեռնագնաց Ձյունկո Տաբեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ճապոնական Kyodo գործակալության վրա:

77-ամյա կինը վերջին տարիներին պայքարում էր ստամոքսի քաղցկեղի դեմ:

Տաբեին աշխարհի ամենաբարձր գագաթը նվաճել է 1975 թվականի մայիսին: 1992 թվականին նա դարձել է առաջին կինը, ով մտել է «Յոթ բարձունքների ակումբ»-ի մեջ (սա ոչ պաշտոնապես միավորում է այն անձանց, ովքեր նվաճել են վեց մայրցամաքների ամենաբարձր գագաթները): 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am