Պենտագոնի ղեկավարն անակնկալ այցելել է Իրաք

Armenpress 16:02, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն անակնկալ այցով մեկնել է Իրաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Wall Street Journal-ը:

Այցի նպատակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Մոսուլ իրականացվող գործողությունների ընթացքի շուրջ հանդիպումներն են: Բաղդադում Քարթերը կհանդիպի երկրի ղեկավարության ու մասնավորապես վարչապետ Հայդար ալ-Աբադիի հետ:

Բացի Մոսուլի զարգացումների շուրջ քննարկումներից` կողմերը խոսելու են նաև Մոսուլի ազատագրմանը հաջորդելիք մարդասիրական և անվտանգության հարցերից:

Wall Street Journal-ի տվյալներով` Քարթերը փորձելու է նաև փափուկ դիվանագիտություն բանեցնել Իրաքի և Թուրքիայի միջև լարվածությունը թուլացնելու և Մոսուլի գործողություններում թուրքական կողմի դերակատարության մասին խոսելու նպատակով:

Իրաքից առաջ Էշթոն Քարթերն այցելել էր Թուրքիա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am