«Էրդողան փաշա… Այլևս երբեք». աշխարհահռչակ Շերը դիտել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը

Armenpress 14:10, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երգչուհին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Այս գիշեր ես տեսա «Խոստումը» ֆիլմը: Դա ճշմարիտ պատմություն է այն մասին, թե ինչպես 1915 թվականին թուրքերը կոտորեցին 1.5 միլիոն հայերի: Էրդողան փաշա… Այլևս երբեք»,- գրել է Շերը:

Ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:  

Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am