Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է. The Times

Armenpress 13:44, 22 Հոկտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հիասթափված է, որ չի հայտնվել Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեներբահչե»-ի հետ խաղի հայտացուցակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է բրիտանական The Times-ը:  Պարբերականի մեջբերմամբ`հայ կիսապաշտպանը համոզված է եղել, որ պատրաստ է հանդիպմանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը 4:1 հաշվով ջախջախեց թուրքական «Ֆեներբահչե»-ին: Մխիթարյանը հայտավորված չէր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am